Բուսատեսակների հիմնական հատկությունները

Թերպին յուղը, բլեկնախեժը, սոճու կուպրը, որոնք  առկա են  են սոճու բողբոջների հանուկի մեջ, ունեն հակամանրէային և հակասեպտիկ ազդեցություն վնասված հյուսվածքների վրա:Յուրաքանչյուրը կատարում է իր դերը`

Թերպին յուղը գերազանց լուծվում է լիպիդներում և թափանցելով մաշկի խորը շերտերը , գրգռում է ռեցեպտորները և ազդեցություն թողնում քսելու  առաջին իսկ րոպեներից:  Ներթափանցելով բջիջներ, ակտիվացնում է վերարտադրման գործնթացը բջջային մակարդակի վրա:

Բլեկնախեժը ազգային բժշկության մեջ հնագույն ժամամանկներից գործածել են մաշկային ճաքերի,  խոցերի, միկնոռախտի, թրջվող էկզեմայի ապաքինման համար:   Կուպրը ունի ուժեղ ֆունգիցիդային ազդեցություն:

Ուրցին բուժիչ հատկություններ ապահովում են եթերայուղերը`

Թիմոլը և Դ-լիմոնենը ունեն մանրէասպան ազդեցություն հիվանդաբեր գնդամանրէների գրամ-բացասական միկրոօրգանիզմների վրա:

Էվկալիպտոլը  դադարեցնում է ստրեպտոմանրէների և ստաֆլիմանրէների աճը և բազմացումը` չգրգռելով հյուսվածքները:

Երիցուկը պարունակում է  եթերայուղերի մեծ պաշար որոնք ունեն մանրէասպան ազդեցություն հիվանդաբեր գնդամանրէների գրամ-բացասական միկրոօրգանիզմների վրա: Դրանք դասվում են հատուկ կենսաբանական նյութերի շարքին` օժտված են անալգետիկ, հակաբորբոքային, հականեխիչ, մանրէասպան հատկություններով:

 

Եղեսպակի տերևների մեջ հայտնաբերվել են այն եթերային յուղերը, որոնք իրենց մեջ ներառում են տույոն. ցենեոլ, դառը աղաղային նյութեր, ալկալոիդներ, թթուներ և վիտամիններ: Դրանք դասվում են հատուկ կենսաբանական նյութերի շարքին` օժտված են անալգետիկ, հակաբորբոքային, հականեխիչ , մանրէասպան հատկություններով 

 

Եղևնին համարվում է ֆիտոնիցիդների գանձարան: Կոների միջից անջատում են եթերային յուղեր, որոնց հիմքն է հանդիսանում պինենը:

Սոճու ասեղնատերևների պաշարը ` խեժի, վիտամին С-ի, օսլայի, դառը աղաղային նյութերի, միներալային աղերի և ալն , անսահման է: Յուրաքանչյուրը կատարում է իր դերը`

Խեժը, որը հարուստ է ածխածնով և ջրածնով, ունի բջիջները վերականգնող հատկություն և հյուսվածքներին ապահովում է անհրաժեշտ կառուցողական նյութերով:

Դառը աղաղային նյութերը ընդունակ են միացնել սպիտակուցները:  Ստեղծվում է խտացված սպիտակուցի բարակ շերտ, որը ապահովում է մաշկի պաշտպանական ֆունկցիան, իսկ հանքային աղերը կարգավորում են բջիջներում բիոքիմիական գործընթացները:

 

Մասուրի պտուղներից հանուկը իր մեջ պարունակում է մեծ քանակության վիտամիններ   /ասկորբիկ թթու 50 անգամ ավել քան կիտրոնի մեջ/, առաջատար միկրոտարրեր` ֆոսֆոր, կալցիում և այլն: Օժտված է հզոր ախտահանող հատկություններով և պարունակում է մեծաքանակ հակաօքսիդանտներ:

Վիտամին ՊՊ-ի աղբյուրը` բիոֆլավոնոիդը,  հանդիսանում է հզոր բնական հակաօքսիդանտներ, պաշտպանում են մեր օրգանիզմի բջիջները ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից, օրգանիզմի ծերացումից, իմունային համակարգի խախտումից: Տվյալ վիտամին մեր օրգանիզմը չի արտադրում և այդ պատճառով այն անհրաժեշտ է օրգանիզմի պաշտպանիչ պահուստի համար: