ՀԱԿԱՍՈՒՆԿ
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Բերանային խոռոչի խնամքի միջոց
- Վերացնում է այտերի, լեզվի, լնդերի և կոկորդի լորձաթաղանթի սպիտակ-կաթնային փառը
- Լիկվիդացնում է բերանում մետաղի համը
- Նպաստում է բորբոքային պրոցեսների դադարեցմանը
- Նպաստում է լեզվի մակերևույթի էպիթելացմանը
- Առաջացնում է պաշտպանիչ շերտ
ՀԱՏՈՒԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ`
*Զգուշությամբ օգտագործել հղիության և կրծքով կերակրելու շրջանում,քանի որ, հեղուկի բաղադրիչները ներթափանցելով արյան համակարգ ,պտույտ են կատարում ողջ օրգանիզմի համակարգով:Դա հանդիսանում է հիանալի տարբերակ ` մաշկի միջոցով մատակարարել օրգանիզմը եթերայուղերով:
*Չօգտագործել նմանատիպ միջոցներին համադրելով:
*Ցանկալի է քնելուց առաջ ողողել բերանը եղեսպակի տերևների թուրմով:
*Շատ կարևոր է հետևել կիրառման եղանակը և լվանալ ատամները ամեն օր :
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ`
Անհատական բաղադրանյութի ընկալում:
Չի հայտնաբերվել:
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ և ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ`
Գործածվում է տեղային բուժման մեթոդ` այսինքն ուղղվում է հստակ այն մասերի վրա, որտեղ արդեն սկսվել է բորբոքային պրոցեսը :
Շնչելու ընթացքում , մի քանի անգամ, ուղղել սփրեյի հոսքը բերանի խոռոչ, այնուհետև արտաշնչել փակ բերանով` մղելով օդը քթային մաս: Այս գործողությունը պետք է կրկնել օրը 2 անգամ` առավոտյան և քնից առաջ: Առավոտյան ցանկալի է սնվել գործընթացից 30 րոպե հետո, և 30 րոպե առաջ գիշերային սնվելուց: Արդյունքում վերանում է փառը, լորձաթաղանթը ձեռք է բերում բնական տեսք, սկսվում է խոցային մակերևույթի էպիթելացում: Բերանի խոռոչի միկրոֆլորայի վերականգնումից հետո խորհուրդ ենք տալիս շարունակել բուժումը 5-6 շաբաթ:
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ` Արևի ճառագայթներից հեռու, երեխաներից անհասանելի տեղում:
ՊԻՏԱՆԻԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ` 2 տարի
ՓԱԹԵՓԱՎՈՐՈՒՄ` 25 մլ.սպրեյ