“Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն” ՀԿ, ստեղծվել է 1998 թ. : Կենտրոնի մասնագետները հանդիսանում են “ԻՆՍԻ-ՆՏԿ” ՓԲԸ գիտական ճիուղը ,որը զբաղվում է վայրի բույսերի բուժիչ հատկությունների հետազոտման աշխատանքներով , զուգահեռ ուսումնասիրում է Հայաստանի լեռնային աղբյուրների բաղադրությունը, տանելով համեմատական ֆլորայի և ֆաունայի անցյալի և ներկայի միչև:
Կենտրոնի անձնակազմի կառուցվածքը հետևյալն է` քիմիկոսներ, մանրեակենսաբաններ, ֆիզիկոսներ , խորհրդատու բժիշկներ և դեղագետներ:Կենտրոնը ունի բազմաթիվ նորարարական գիտական աշխատություններ բժշկության, կոսմետոլոգիաի և ալկոհոլային ոլորտների շրջանակներում:Մի քանի գիտական թեզեր պատենտավորվել են ՀՀ և ՌԴ:
“ ԻՆՍԻ” նորարարական թուրմերի արտադրական գործընթացը բաժանվում է էտապների, և հիմնական դերը ստանձնել են կենտրոնի մասնագետները: Հենց իրենք են կազմակերպում գործունեության շարան ` դեղաբույսերի հավաք, պահպանում, վերամշակում ,հանուկների տոկոսային ճշգրիտ համադրություն և այլն.. , որի շնորհիվ վերջնական արտադրանքը ունենում է բարձր որակական հատկանիշներ:
Կենտրոնի մասնագետները ունեն բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցում են միջազգային ֆորումներում և կոնգրեսներում, կիսվում են իրենց մեծ գիտելիքների պաշարով , փորձով և բանավիճում իրենց տեսակետի շուրջ գիտության ասպարեզում: Մեկ տարի չէ, որ կենտրոնի մասնագետները կազմակերպում են դասընթաց ծրագրեր ԲՈՒՀ-երում, §Բնություն և Առողջություն ¦ անվանմամբ , որի նպատակն է կարևորել գիտություների արմատացումը առողջ ապրելակերպի համար:
|
|