Դի-Բլյուդեն
Դի-Բլյուդենը համարվում է նոր սերնդի հաջող բացահայտումներից մեկը: ՙՆոր Տեխնոլոգիաների Կենտրոն՚ ԲԲԸ-ի հայ գիտնականներն
առաջարկում են ֆիտոնցիդային դեղամիջոց` ակտիվ նյութերի, եթերային յուղերի, բիոֆլավոնոիդների օժանդակ խմբի հետ միասին, որոնք պատրաստված են հազվագյուտ տեսակի խեժից, բուժիչ բալզամից և փշոտ տատասկափշից: Այն կիրառվում է ողնաշարի օստեոխոնդրոզի, ներառյալ նաև միջողնաշարային սկավառակների տարբեր ձևերի ճողվածքների դեպքում: Տվյալ մեթոդը շատ արդյունավետ է համարվում ինչպես հիվադնության խրոնիկ ընթացքի դեպքում, այնպես էլ նրա սկզբնական փուլում:
Էլեկտրոֆորեզի մեթոդով լուծույթի կիրառման ժամանակ ճողվածքն սկսում է մեղմանալ` ազատելով...
/խցանված նյարդային վերջավորությունները, որի արդյունքում ողնաշարում ցավերն աստիճանաբար վերանում են: Բարձր արդյունավետությամբ այս դեղամիջոցը դրականորեն է ազդում կոլլագեն աճառային հյուսվածքների վրա: Բարերար ազդեցություն է գործում ողջ ողնաշարային սկավառակի վրա ամբողջությամբ, որի արդյունքում այն դառնում է ավելի քիչ փխրուն: Տվյալ լուծույթի ներգործության տակ ուժեղանում է սկավառակի հյուսվածքների ռեգեներացիան, որը վերականգնում է իր նորմալ տեսքը և որպես ամորտիզատոր իր ֆունկցիան, և ազդելով մի քանի հարևան միջողնաշարային սկավառակների վրա, վերականգնում է ողնաշարի ամբողջ հատվածը/: