Տնօրենի խոսքը
Այսօր «ԻՆՍԻ-ՆՏԿ» ՓԲԸ-ն համարվում է միակ կոսմեցեվտիկ ընկերությունը ՀՀ – ում, որը արտադրություն է ներմուծում «Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ հայ գիտնականների նորարարական մշակումները: Մեր անձնակազմը ոգի և սեր է ներդնում ամեն մի նոր բացահայտման մեջ, տեսնում է և ստույգ հասկանում իր արչև դրված նպատակները` չխնայելով ուժերը հավատքով շարժվում առաջ:
Քրտնաջան աշխատանքի արդյունքում շուկա են դուրս եկել «ԻՆՍԻ-ՆՏԿ» ընկերության արտադրատեսակները, որոնք սպառողին ներկայացվել են «ԻՆՍԻ» ապրանքանիշի ներքո: Կոսմեցեվտիկ և կանխարգելիչ «ԻՆՍԻ-ՆՏԿ» միջոցները չունեն նմանակներ`թե ակտիվ միածությունների բարձր ազդեցության բաղադրությամբ ,թե կիրառման նոր եղանակով: «ԻՆՍԻ-ՆՏԿ» արտադրանքների շարքը իր մեջ է համադրում գեր.մաքուր եթերայուղերի, ֆիտոնցիդների, բիոֆլավոնոիդների հանուկներ` Լոռու լեռնաշխարհի վայրի աճող բուժիչ բույսերից : Դեղաբույսերրի ամբողջ հավաքը կատարվում է IMO / FairWild/-ի վերահսկման պահանջներով, իսկ պահպանման, մշակման, նյութերի զտման ողջ նորարարական գործնթացը արտադրանքը դարձնում է միանգամայն արդյունավետ և օգտակար առողջության համար:
Ընկերության արտադրատեսակները անցել են համապատասխան փորձարկման և սերտիֆիկացման բոլոր փուլերը ՀՀ-ում, իսկ մի քանի ուղղությունները նաև ՌԴ-ում և Ուկրաինայում: Շնորհիվ բաղադրության բարձր արդյունավետությանը, «ԻՆՍԻ» միջոցները իրենց արժանի տեղն են գտել դեղատնային ցանցերում, որտեղ տարվում է առաջարկվող արտադրանքի որակի նկատմամբ խիստ հսկողություն:
Մենք բաց ենք նոր գաղափարների և առաչարկների համար:
2011 թ. «ԻՆՍԻ-ՆՏԿ» ընկերության արտադրանքը “European Business Awardz” եվրոպական հանրաճանաչ մրցույթում արժանացավ բարձր անվանակարգի` “Լավագույն նորարարություն”: Մենք հպարտ ենք հասանելի դարձնել մեր գիտական մտքի թռիչքը:
Ընկերությունը համարվում է Գործատուների միության, Արդյունաբերական պալատի և Հայկական զարգացման գործակալության անդամ:
Ցանկանալ նվիրել մարդկանց գեղեցկություն, առողջություն, վաղվա օրվա նկատմամբ համոզվածության զգացում `արդյոք կարո՞ղ է ավելի գեղեցիկ քայլ լինել:
Զարուհի Անդրիասյան