“Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն” ՀԿ

“Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն” ՀԿ, ստեղծվել է 1998 թ. : Կենտրոնի մասնագետները հանդիսանում են “ԻՆՍԻ-ՆՏԿ” ՓԲԸ  գիտական ճիուղը ,որը զբաղվում է վայրի բույսերի բուժիչ հատկությունների հետազոտման աշխատանքներով , զուգահեռ  ուսումնասիրում է Հայաստանի լեռնային աղբյուրների բաղադրությունը, տանելով համեմատական ֆլորայի և ֆաունայի  անցյալի և ներկայի միչև:

 

Կենտրոնի անձնակազմի կառուցվածքը հետևյալն է` քիմիկոսներ, մանրեակենսաբաններ, ֆիզիկոսներ , խորհրդատու բժիշկներ և դեղագետներ:Կենտրոնը ունի բազմաթիվ նորարարական գիտական աշխատություններ բժշկության, կոսմետոլոգիաի և ալկոհոլային ոլորտների շրջանակներում:Մի քանի գիտական թեզեր պատենտավորվել են ՀՀ և ՌԴ:

 

“ ԻՆՍԻ” նորարարական թուրմերի արտադրական գործընթացը  բաժանվում է էտապների, և հիմնական դերը ստանձնել են կենտրոնի մասնագետները: Հենց իրենք են կազմակերպում գործունեության շարան ` դեղաբույսերի հավաք, պահպանում, վերամշակում ,հանուկների  տոկոսային ճշգրիտ համադրություն և այլն.. , որի շնորհիվ վերջնական արտադրանքը ունենում է  բարձր որակական հատկանիշներ:

 

Կենտրոնի մասնագետները ունեն բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցում են միջազգային ֆորումներում և կոնգրեսներում, կիսվում են  իրենց  մեծ  գիտելիքների պաշարով , փորձով և բանավիճում  իրենց տեսակետի շուրջ գիտության ասպարեզում: Մեկ տարի չէ, որ կենտրոնի մասնագետները կազմակերպում են դասընթաց ծրագրեր ԲՈՒՀ-երում, §Բնություն և Առողջություն ¦ անվանմամբ , որի նպատակն է կարևորել գիտություների արմատացումը  առողջ ապրելակերպի համար: