Տնօրենի խոսքը

Այսօր «ԻՆՍԻ-ՆՏԿ» ՓԲԸ-ն համարվում է միակ կոսմեցեվտիկ ընկերությունը ՀՀ – ում, որը արտադրություն է ներմուծում «Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ հայ գիտնականների նորարարական մշակումները: Մեր անձնակազմը ոգի  և սեր է ներդնում ամեն մի նոր բացահայտման մեջ, տեսնում է և ստույգ հասկանում  իր արչև դրված նպատակները` չխնայելով ուժերը հավատքով շարժվում  առաջ: 

Քրտնաջան աշխատանքի արդյունքում շուկա են դուրս եկել «ԻՆՍԻ-ՆՏԿ» ընկերության արտադրատեսակները, որոնք սպառողին ներկայացվել են «ԻՆՍԻ» ապրանքանիշի ներքո: Կոսմեցեվտիկ և կանխարգելիչ «ԻՆՍԻ-ՆՏԿ» միջոցները չունեն նմանակներ`թե ակտիվ միածությունների բարձր ազդեցության բաղադրությամբ ,թե կիրառման նոր եղանակով:  «ԻՆՍԻ-ՆՏԿ» արտադրանքների շարքը իր մեջ է համադրում գեր.մաքուր եթերայուղերի, ֆիտոնցիդների, բիոֆլավոնոիդների հանուկներ` Լոռու լեռնաշխարհի  վայրի աճող բուժիչ բույսերից : Դեղաբույսերրի ամբողջ հավաքը կատարվում է IMO /  FairWild/-ի  վերահսկման պահանջներով, իսկ  պահպանման, մշակման, նյութերի զտման ողջ նորարարական գործնթացը արտադրանքը դարձնում է միանգամայն արդյունավետ և օգտակար առողջության համար:

Ընկերության արտադրատեսակները  անցել են համապատասխան փորձարկման և սերտիֆիկացման բոլոր փուլերը ՀՀ-ում, իսկ մի քանի ուղղությունները նաև ՌԴ-ում և Ուկրաինայում: Շնորհիվ բաղադրության բարձր արդյունավետությանը, «ԻՆՍԻ» միջոցները իրենց արժանի տեղն են գտել դեղատնային ցանցերում, որտեղ տարվում է առաջարկվող արտադրանքի  որակի նկատմամբ խիստ հսկողություն:

Մենք բաց ենք նոր գաղափարների և առաչարկների համար:

2011 թ. «ԻՆՍԻ-ՆՏԿ» ընկերության արտադրանքը “European Business Awardz”  եվրոպական հանրաճանաչ մրցույթում արժանացավ բարձր անվանակարգի` “Լավագույն նորարարություն”: Մենք հպարտ ենք հասանելի դարձնել մեր գիտական մտքի թռիչքը:

Ընկերությունը համարվում է Գործատուների միության, Արդյունաբերական պալատի և Հայկական զարգացման գործակալության անդամ:

Ցանկանալ նվիրել մարդկանց գեղեցկություն, առողջություն,    վաղվա օրվա նկատմամբ համոզվածության զգացում `արդյոք կարո՞ղ է  ավելի գեղեցիկ քայլ լինել:

Զարուհի Անդրիասյան